Հարգելի vgevorgyan
թույլ տուր նորից չհամաձայնվեմ գրածիդ հետ`
Մի մարդ, որը նոր է լեզուներ սովորում և տիրապետում է միայն հայերենին, իր ի՞նչին է պետք ռուսերենը և անգլերենը։
Եթե լեզուները տենց չպետքական լինեին, ապա երեխաներին մանկապարտեզից սկսած օտար լեզու չէին սովորացնի: 3 լեզվով կայքը թույլ կտա ոչ միայն յուրաքանչյուրին ընտրել իրեն հարմար տարբերակ, այլ նաև համեմատություն անել և պարզաբանել եթե ինչ որ բան ինչ որ կոնկրետ լեզվով լավ չի հասկացվում:
Կամ, եթե երեխան ռուսալեզու է, որը քիչ չի Հայաստանում, ապա թող օգտվի հազարավոր ռուսերեն կայքերից (http://www.opennet.ru)։
Իսկ ինչու Հայաստանում ապրող, թեկուզ և ռուսալեզու քաղաքացին, պիտի դիմի ոչ թե հայկական LUG-ի օգնությանը, այլ ընկնի դես ու դեն: Ռուսական լավ կայքերը շատ են, բայց մենք Հայաստանւմ ենք ապրում և աջակցում ենք հայկական LUG-ի մեծացման, open source-ի գաղափարը Հայաստանւմ տարածելուն և կայքը ու ֆորումը ունեն այստեղ իրանց մեծ դերը: Այստեղից կարելի է անել հետևություն վոր դրանք պետք է լինեն մատչելի բոլոր ցանկացողներին և հետաքրքրված անձանց, առանց լեզվային կամ ազգային բաժանումների կամ արգելքների:
Սա էլ`
Իսկ որտե՞ղ է գրված, որ հայը ռուսից պետք է օրինակ վերցնի։
Ոչմիտեղ, բայց վերցնում ենք, այդ դեպքում եկեք վերցնենք ամբողջովին։
Բացենք Մոսկվայի Linux օգտագործողների էջը http://www.moscow.lug.ru/ և տեսնենք, որ կայքը միայն ռուսերեն է։ Ուրեմն եթե ընդօրինակենք ռուսներին, ապա մենք էլ պետք է մեր կայքը սարքենք միայն հայերեն։
Ես ոչ մեկի կոչ չեմ արել օրինակ վերցնել ռուսներից (չնայած այն հանգամանքի, վոր ներկա դրությամբ իրանք մեզանից շա~տ առաջ են այս բնագավառում): Մենք չպիտի անմիտ կրկնօրինակենք ինչ որ մեկին, բայց դրական փորձի կիրառումը մեր աշխատանքում և նպատակների հասնելու համար համարում եմ դրական և առաջընթացը ու զարգացումը խթանող երևույթ:
Իսկ եթե թուրքը ունի գաղափար ամբողջ երկրագունդը թուրք դարձնել, ապա մենք պետք է այդ գաղափարը ընդօրինակենք, բայց ոչ այնպես ինչպես այս կայքում է, մենք էլ ձգտենք նրան, որ ամբողջ երկրագունդը լինի թուրք, այլ ձգտենք դարձնել Հայ։

թուրքը քաք ա ուտում, մենք ել ուտե՟ նք

Եթե մտածենք այնպես ինչպես դու, ապա մեզ հարկավոր չէր լինի գրքերը թարգմանել հայերեն, ինչի՞ համար, հենա ռուսերենից կվերցնենք, կկրկնօրինակենք և վերջ, թարգմանելու կարիք էլ չի լինի Smiley
Չեմ հասկանում որտեղից էս արել այդ հետևությունը:
Ես դեմ չեմ հայկական ծագում ունեցող բոլոր կայքերում տեսնել հայերեն լեզուն որպես ազատ ընտրություն յուրաքանչյուրի համար 2 այլ միջազգային լեզուների հետ մեկտեղ, բայց ես դեմ եմ շովինիստական գաղափարներին իբր եթե հայ էս ու հայաստանում էս ապրում, նշանակում է պետք է միայն հայերեն խոսես, կարդաս ու ստանաս հայերեն ինֆորմացիա, և եթե չես ուզում ` գնա գլուխտ պատով տուր:
Իմիջայլոց Smiley
Ես բացեցի http://www.linux.org/groups/russia.html ցուցակի բոլոր կայքերը։
Նրանցից ոչ մեկը չուներ լեզվի ընտրություն, նրանք կազմված էին միայն ռուսերեն լեզվով։
Մեկ անգամ ևս ապացուցում է իմ ասածը, որ ես ռուսից օրինակ չեմ վերցնում և EN/RU/ARM տարբերակներով կայք ունենալը հաjկական LUG-ի համար ամենանպատակահարմարն է այսօր:
Հարգելի ֆորումի ադմինիստրացիա, ի դեմս LinuXoiD-i, խնդրում եմ այս բանավեճին լուծում տալու նպատակով թույլ տալ կազմակերպել մի փոքրիկ քվեարկություն, ինչպես արված է
http://forum.lug.am/index.php?topic=97.0:
Թող մեր կայքի և ֆորումի հաճախողները և անդամները այդ ձևով հայտնեն իրենց կարծիքը:
Նախապես շնորհակալ եմ: