Արդեն ինչքան ժամանակ ա, ինչ փնտրում եմ UNIX-ի դասընթացներ, սակայն անարդյունք... Կարևոր չի, որ պարտադիր կուրսեր լինեն, անհատական պարապող եթե լինի` ավելի լավ:
Linuxoid-ն ասեց, որ կան կուրսեր, սակայն պետք ա խումբ հավաքվի 20 հոգանոց: Հիմիկվա դրությամբ 10 հոգի կան (էն էլ էդքան էլ հաստատ չեն...), եթե կան ցանկացողներ էդ կուրսերին մասնակցելու` արձագանքեք, իսկ եթե կան մարդիկ, ովքեր այլ դասընթացների տեղեր գիտեն կամ պատրաստ են իրենք պարապել իմ հետ, ապա նույնպես արձագանքեք, ինձ իրոք շատ պետք ա: Պարապմունքները ցանկալի ա սեպտեմբերից սկսեն: